«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի դուրս գալը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Կոպենհագենին»։
«Մենք անցնում ենք հաջորդ փուլ։ Դժվար էր գրոհել «Կոպենհագենի» հետ խաղում, քանի որ նրանք լավ կազմակերպված են, խաղում են չորս-հինգ պաշտպանով:
Մենք թիմ ենք, որը հավատում է, որ կարող ենք հաղթել: Տեսեք, մենք մրցում ենք «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» հետ։ Մենք չգիտենք, թե ում հետ ենք հանդիպելու։
Դուք պետք է սպասեք: Գլխավորն այն է, որ 7-րդ տարին անընդմեջ դուրս ենք գալիս Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։