Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մոտ է վնասվածքից լիարժեք ապաքինմանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Բելգիացի ֆուտբոլիստը կարող է մարզվել ընդհանուր խմբի հետ մինչև մարտի վերջ։
Հիշեցնենք, որ Կուրտուան անցած տարվա օգոստոսի 10-ից ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցել պաշտոնական հանդիպումներին։ Դարպասապահը պատռել է խաչաձև կապանն ու վիրահատվել։ Բելգիացին այս մրցաշրջանում չի մասնակցել «Լոս Բլանկոսի» ոչ մի հանդիպման։ Այս ամբողջ ընթացքում նրան Մադրիդի «Ռեալի» դարպասում փոխարինեցին Անդրեյ Լունինն ու «Չելսիից» վարձակալված Կեպա Արիսսաբալագան։
Կուրտուան «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։