«Բավարիայի» ֆուտբոլիստ Յոսուա Կիմիխը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0).
«Ես միանշանակ գոհ եմ մեր խաղից: Իհարկե, վստահությունը գալիս է լավ խաղերի միջոցով:
Այսօր մենք կենտրոնացած էինք 90 րոպե»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մյունխենցիների մրցակիցը քառորդ եզրափակչում կորոշվի վիճակահանության արդյունքներով։ Այն տեղի կունենա մարտի 15-ին։