Վրաստանի Բակուրիանի մարզավանում 2025թ. կանցկացվի եվրոպական ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնը: Կազմակերպիչները պաշտոնապես ներկայացրել են միջոցառման թալիսմանը:
GUNDA վրացերեն նշանակում է ձնագնդի: Խաղերի թալիսմանը կովկասյան լուսանը: Թալիսմանի շնորհանդեսը տեղի է ունեցել Բակուրիանիի կենտրոնական զբոսայգում: Ներկա են եղել EOC –ի, կազմկոմիտեի, EYOF հանձնաժողովի, Վրաստանի ԱՕԿ –ի պաշտոնյաներ, անվանի մարզիկներ, հյուրեր:
Ներկաներն իրենց ելույթներում նշել են, որ Վրաստանը մեծ ոգևորությամբ է սպասում միջոցառմանը, որի մեկնարկին մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել:
Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են և կազմակերպիչները հույս ունեն, որ մրցումները կոգեշնչեն հատկապես երեխաներին՝ ձմեռային մարզաձևերով զբաղվելու համար: