«Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը խոստովանել է, որ իրեն թույլ է տվել ավելորդ քաշ հավաքել մրցաշրջանից դուրս։
«Ամեն ամառ ես գիրանում էի չորս կամ հինգ կիլոգրամ, քանի որ ինքս ինձ ասում էի, որ 10 ամսում մենք այնքան շատ ենք տալիս, մեր մարմինը լավագույն վիճակում ենք պահում, և մարդիկ քննադատում էին մեզ, ուստի հանգստի ժամանակը հանգստի ժամանակ է:
Ինձ դուր է գալիս ընտանիքիս հետ լինելը, լողափ գնալը, այնպես որ մի խնդրեք ինձ վազել այդ երեք-չորս շաբաթվա ընթացքում: Ես կարող եմ լողափում ֆուտբոլ խաղալ երեխաների հետ, խնդիր չկա, բայց մի ստիպեք ինձ վազել»,- ասել է Էդեն Ազարը Obi One փոդքաստում: