«Արսենալի» նախկին պաշտպան Թոնի Ադամսը հայտարարել է, որ «Լիվերպուլը» չպետք է ճանաչվի Անգլիայի չեմպիոն, եթե Պրեմիեր լիգայում մրցաշրջանը ավարտված չէ, հայտնում է Sky Sports-ը:
«Չեմ կարծում, որ չեմպիոնի տիտղոսը կարող ենք տալ «Լիվերպուլին»: Ես նաև չեմ կարծում, որ Չեմպիոնշիփ կարող ենք իջեցնել երեք թիմ կամ բարձրացնել Լիդսին կամ Վեսթ Բրոմին»,- ասել է Ադամսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անգլիայի առաջնությունը կասեցվել էր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: