Հայտնի է դարձել, թե ինչպես ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է բոնուս ստանալ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու դեպքում, հայտնում է Remontada Blanca-ն։
Ըստ աղբյուրի՝ բանակցային գործընթացը առաջընթաց փուլում է: Եթե տրանսֆերը կայանա, ապա 25-ամյա ֆուտբոլիստը համամասնորեն բոնուս կստանա։ Այսինքն՝ վճարումները կբաժանվեն պայմանագրով նախատեսված տարիների թվի վրա։ Դա արվելու է, որպեսզի անմիջապես չվճարեն տրանսֆերային արժեքը։
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին «Մոնակոյից»: Տրանսֆերային գումարը կազմել է 180 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ֆրանսիացու հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 27 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































