«Լիոնը» հայտարարել է «Գենտի» հարձակվող Մալիք Ֆոֆանայի տեղափոխության մասին։
18-ամյա բելգիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։ Բելգիայի երիտասարդական հավաքականի հարձակվողի համար «Լիոնը» վճարել է 17 միլիոն եվրո։
Պայմանագրով նախատեսված է ևս 5 մլն եվրո, որը բելգիական ակումբը կարող է ստանալ որպես բոնուս։ Բացի այդ, բելգիացիները կստանան խաղացողի հաջորդ տրանսֆերի գումարի 20 տոկոսը։
Այս մրցաշրջանում Ֆոֆանան «Գենտի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































