«Լացիոն» մտադիր է ուժեղացնել իր կազմը «Լիվերպուլի» խաղացող Դեյան Լովրենով: Հավանական է, որ ամռանը հռոմեացիները հանդես կգան առաջարկով՝ ֆուտբոլիստի տեղափոխության համար, հայտնում է Football-italia-ն:
Հայտնի էր դարձել նաև, որ ամռանը «Լացիոն» կարող է համալրվել նաև «Ինտերի» կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայում: «Լացիոն» հետաքրքրված է Դեպայի ծառայություններով: