«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայում:
Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Լիոնի» հետ ու մտադիր է հեռանալ թիմից:
Աղբյուրի տեղեկություններով՝ հռոմեական «Լացիոն» հետաքրքրված է Դեպայի ծառայություններով:
Նշենք, որ Դեպայը նոր է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների վնասվածքից: