Հունվարի 7-ին կայացել է Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի հանդիպումը, որում հանդիպել են երկրի վեցերորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռևելը» և ՊՍԺ-ն։ Հյուրերը ջախջախիչ հաղթանակ են տարել 9։0 հաշվով։ Փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեն հանդիպման ընթացքում երեք գոլի հեղինակ է դարձել։
Ֆրանսիացի հարձակվողն ակումբի կազմում անցկացրած իր վերջին չորս խաղերում արդեն յոթ գոլ է խփել: Նախկինում նա մեկ գոլ էր խփել «Թուլուզի» դարպասը, դուբլի հեղինակ էր դարձել «Մետցի» հետ խաղում և խոցել Էր «Լիլի» դարպասը։ Բոլոր խաղերն անցկացվել են Լիգա 1-ի շրջանակում, իսկ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկությունում անցկացվել է միայն «Թուլուզի» հետ հանդիպումը։
Հիշեցնենք, որ երեկվա գոլերի շնորհիվ Մբապեն դարձել է ՊՍԺ-ի լավագույն ռմբարկուն Ֆրանսիայի գավաթում։
























































