«Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին: Այդ մասին հայտնում է Express-ը։
Պատճառն այն է, որ ակումբը չի կարող պայմանավորվել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել խաղացողի նկատմամբ: Սակայն կատալոնացիները հարձակվողի տրանսֆերը առաջնային չեն համարում գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ:




























































