ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ասել է, թե ինչ է մտածում հարձակվող Կիլիան Մբապեի խաղի մասին.
«Նա դեռ շատ երիտասարդ է։ Հուսով եմ, որ նա շատ հաջողություններ կունենա, որպեսզի հասնի ինչպես անհատական, այնպես էլ թիմային հաղթանակների: Հուսով եմ, որ հենց ՊՍԺ-ում մենք կարող ենք օգնել նրան առաջադիմել իր կարիերայի ընթացքում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Այս մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։