«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին (1:0).
«Շատ ծանր հանդիպում էր: Առաջին խաղակեսում շատ բան չստացվեց, հարձակման մեջ քիչ տեղաշարժ կար: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, շանսեր կային։ Փառք Աստծո, որ հաղթեցինք»,- «Championat»-ի հետ զրույցում ասել է Սպերցյանը:
Այս մրցաշրջանում Սպերցյանը անցկացրել է 21 հանդիպում, դարձել ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ 18 տուրից հետո «Կրասնոդարը» 38 միավորով գլխավորում է ՌՊԼ մրցաշարային աղյուսակը: ԲԿՄԱ-ն յոթերորդ տեղում է (28 միավոր):
Այսպիսով, «Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ ձմեռային ընդմիջման է գնացել ՌՊԼ-ի առաջատարի կարգավիճակում:
Հաջորդ տուրում «Կրասնոդարը» կխաղա «Ռուբինի» հետ, իսկ ԲԿՄԱ-ն՝ «Օրենբուրգի» հետ։ Երկու խաղերն էլ կկայանան 2024 թվականի մարտի 2-ին:
























































