«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կատալոնական թիմին Չեմպիոնների լիգայի ֆավորիտ է համարում։
«Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ չեմպիոն։ Մեր ամենամեծ նպատակը տիտղոսը պաշտպանելն է։ Մեր գրեթե բոլոր վնասվածք ստացած ֆուտբոլիստները ապաքինվել են։
Եթե բարելավենք գնդակի վերահսկումը, մեզ անհնար կլինի հաղթել:
Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտ է»,- մեջբերում է Լապորտային Marca-ն։