«Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կարող է կարիերան շարունակել այլ ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին հավակնում է «Արսենալը»:
Այս մրցաշրջանում Դուգլաս Լուիսը անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։