«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Յանգ Բոյզին (3:0) հաղթելուց և փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո ասել է, որ թիմը մարզում է աշխարհի լավագույն մարզիչը։
«Պեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է: Նա դա ապացուցել է: Բայց քեզ նույնպես թիմ է պետք: Եվ մենք ունենք: Մենք հիանալի թիմ ունենք խաղադաշտում և դրանից դուրս: Մենք հաճույք ենք ստանում միասին ժամանակ անցկացնելուց և միմյանց հետ խաղալուց:
Մենք հասանք մեր նպատակին՝ հանդիպման արդյունքներով դուրս եկանք փլեյ-օֆֆ։ Ամեն տարի մենք մասնակցում ենք բազմաթիվ մրցաշարերի, ուստի շատ էինք ցանկանում ավարտից երկու տուր առաջ դուրս գալ փլեյ-օֆֆ»,- խաղացողի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։