Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Վանը» հյուրընկալել էր «Վեստ Արմենիային»։
Չարենցավանում կայացած խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Անդրե Մենսալաոն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
85-րդ րոպեին դաշտի տերերից հաշիվը հավասարեց Վրեժ Չիլոյանը՝ նույնպես աչքի ընկնելով 11 մետրանոցից։ 4 րոպե անց «Վանին» առաջ մղեց Օլաոլուվա Այնվալե Օջետունդեն։ 90+4-րդ րոպեին Վրեժ Չիլոյանը դարձավ դուբլի հեղինակ։ Եվս 2 րոպե անց դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Քրիստոֆեր Բոնիֆեյսը։
«Վեստ Արմենիան» 16 խաղից հետո 13 միավորով 8-րդ տեղում է։ «Վանը» 7 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է։
«Վանն» ու «Վեստ Արմենիան» 10-ական միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-10-րդ տեղերը։
























































