«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ամփոփել է «Ֆուլհեմի» դեմ խաղը։
Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում մանկունիացիները հաղթեցին 1։0 հաշվով։
«Պետք է լավ խաղալ, և հետո միավորները կգան: Միշտ ցանկանում եմ բարելավել մեր խաղը: Երբեմն պետք է ավելի պրագմատիկ լինել, բայց այսօր մենք ավելի լավ խաղացինք, քան նախորդ հանդիպումներում։
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հաղթի յուրաքանչյուր խաղում։ Մենք հանգստանալու 24 ժամ կունենանք, իսկ հետո կսկսենք նախապատրաստվել հաջորդ խաղին։ Սա իմ աշխատանքն է», — Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։