Ֆրանսիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վառանը կարող է տեղափոխվել «Ալ-Նասր»: Այս մասին գրում է Football Transfers-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ալ-Նասրը վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ կապ է հաստատել Վառանի հետ և նրան հրավիրել թիմ, սակայն նա հրաժարվեց և որոշեց կենտրոնանալ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու վրա։ Սակայն մրցաշրջանի դժվար մեկնարկը փոխեց պաշտպանի տրամադրությունը: Իսկ այժմ ֆրանսիացին պատրաստ է դիտարկել Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակը։ Նշվում է, որ Ալ-Նասրը ցանկանում է Վառանի տրանսֆերի գործարքը փակել 2024 թվականի հունվարին:
Հիշեցնենք, որ Վառանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
























































