Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Ֆուլհեմին»։ Հանդիպումն ավարտվեց մանչեսթերյան թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Միակ գոլը 90+1-րդ րոպեին խփեց ՄՅՈւ-ի ավագ Բրունու Ֆերնանդեշը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։
«Ֆուլհեմը» 12 միավորով 14-րդ տեղում է։