Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ձեռք բերել «Բավարիայի» ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալային, եթե չհաջողվի հաջորդ ամառ ձևակերպել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը։
Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 20-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը չի շտապում երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։
Իր հերթին եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքրված են Մուսիալային ձեռք բերելու հարցում։ Բացի «Ռեալից», ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։
























































