Բրիտանական մամուլը հայտնում է, որ Մեհդի Տարեմին գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում։
«Յունայթեդը» ցանկանում է, որ «Պորտուի» փորձառու հարձակվողը լինի Հոյլունդի փոխարինողը թիմում:
Տարեմիի ապագան մամուլում կապում են նաև «Ինտերի» և «Նապոլիի» հետ: Վերջինս ցանկանում է ձեռք բերել խաղացողին Օսիմհենի հեռանալու դեպքում։
Ինքը՝ իրանցին, ցանկանում է սպասել Մադրիդի «Ռեալի» առաջարկին, հայտնում է DailyMail-ը։ Մադրիդցիները հնարավոր է դիտարկեն այս տարբերակը, եթե ակումբը գոհ չլինի Խոսելուի խաղից:
























































