«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն լուրերին, թե հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։
«Նա երբեք չի եկել ինձ մոտ և ասել, որ ուզում է հեռանալ: Ես դրա մասին ոչ մի վայրկյան չեմ մտածել։
Ես ոչինչ չգիտեմ առաջարկի մասին, բայց դա կարևոր չէ․․․ Մոն մեզ հետ է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախկինում հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» մերժել է «Ալ Իթիհադի»՝ 100 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկը Սալահի տրանսֆերի համար: