«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը։
Այս ամառ ՄՅՈՒ-ն պայմանագիր կնքեց Ռասմուս Հոյլունդի հետ՝ հարձակվողի համար «Ատալանտային» վճարելով մոտ 75 միլիոն եվրո, սակայն, ինչպես հայտնում է Express-ը, ակումբը պատրաստ է կրկին ներդրումներ կատարել ևս մեկ հայտնի հարձակվողի տրանսֆերի վրա։
Այսպիսով, ըստ աղբյուրի, Պրեմիեր լիգայի գրանդը հետաքրքրված է Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենով, ով դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ։ «Յունայթեդի» կարճ ցուցակում են նաև «Բրենտֆորդի» հարձակվող Իվան Տոունին և «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին:
Վիկտոր Օսիմհենի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսին»: