«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ կիսապաշտպան Տիագո Ալկանտարան չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև հաջորդ տարվա հունվար։
«Մենք չենք ցանկանում որևէ ճնշում գործադրել նրա վրա: Հուսով ենք, որ նա կվերադառնա հաջորդ տարվա սկզբին: Մենք անհամբեր սպասում ենք նրա վերադարձին, քանի որ նա բացառիկ խաղացող է»,- Կլոպի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսին։