Սաուդյան Արաբիայի առաջնության 12-րդ տուրում «Ալ-Ֆաթեհը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ-Հիլալին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
90+3-րդ րոպեին իր թիմի 2-րդ գոլը խփեց Նասեր Ալ-Դաուսարին։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը «Ալ-Ֆաթեհի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։ «Ալ-Ֆաթեհը» 12 խաղից հետո 23 միավորով 4-րդ տեղում է։
«Ալ-Հիլալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 32 միավորով։
























































