ՈւԵՖԱ-ն դարձել է «Ոսկե գնդակի» գործընկերը։
ՈՒԵՖԱ-ն և Groupe Amaury-ն, որին պատկանում են France Football և L’Équipe ամսագրերը, հայտարարել են համագործակցության մասին՝ 2024 թվականից «Ոսկե գնդակը» համատեղ կազմակերպելու համար: Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն և Groupe Amaury-ն մտադիր են բարձրացնել մրցանակի կարգավիճակը և համաշխարհային հասանելիությունը:
Համաձայնագրի շրջանակներում Groupe Amaury-ն կմնա «Ոսկե գնդակ» ապրանքանիշի սեփականատերը և կշարունակի վերահսկել քվեարկությունը, որը կպահպանի իր համակարգը և անկախությունը:
«ՈւԵՖԱ-ն իր ֆուտբոլային փորձը կներդնի նախագծին, ինչպես նաև կխթանի համաշխարհային առևտրային իրավունքները և կկազմակերպի ամենամյա մրցանակաբաշխությունները:
Բացի այդ, տղամարդկանց և կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչների համար կավելացվեն նոր մրցանակներ՝ ընդգծելով նրանց անգնահատելի ներդրումը իրենց թիմերի հաջողության գործում։
Բոլոր ընթացիկ մրցանակների ցանկը կմնա, որը ներառում է տղամարդկանց «Ոսկե գնդակը», կանանց «Ոսկե գնդակը», «Կոպայի մրցանակը» (մինչև 21 տարեկան լավագույն խաղացող), «Յաշինի մրցանակը» (լավագույն դարպասապահ), «Գերդ Մյուլլերի մրցանակը» (լավագույն ռմբարկու): Տղամարդկանց կանանց ֆուտբոլում մրցաշրջանի լավագույն ակումբի համար մրցանակը և «Սոկրատես» մրցանակը (մարդասիրական աշխատանքի համար)», — ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Հարկ է նշել նաև, որ ՈՒԵՖԱ-ն այլևս չի շնորհի Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (մրցանակը շնորհվում էր 2011 թվականից):
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակը» ամեն տարի շնորհում է France Football-ը՝ 1956 թվականից։
























































