«Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի» և «Շախտյորի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն պաշտոնապես դարձել է Սաուդյան Արաբիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մանչինիի օգնականը։ Այս մասին հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Իվուարցի մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է Իտալիայի հավաքականի մարզչի խնդրանքով։
40-ամյա Տուրեն վերջին շրջանում աշխատում էր Լոնդոնի «Տոտենհեմի» ակադեմիայում։
Հիշեցնենք, որ Մանչինին Սաուդյան Արաբիայի հավաքականը գլխավորել է անցած ամառ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իտալացի մարզչի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը, իսկ նրա աշխատավարձը կազմում է տարեկան 20 միլիոն եվրո։
























































