Կևին Դե Բրույնեն գոհ է «Ոսկե գնդակի» քվեարկության 4-րդ տեղից։
«Ֆուտբոլը հեռանկար է, յուրաքանչյուրն այն յուրովի է տեսնում: Եթե վերցնենք «Ոսկե գնդակը», ես, լինելով կիսապաշտպան, բավականին հաճախ էի առաջադրվում։ Յոթ միլիարդ մարդկանց մեջ չորրորդը լինելը հիանալի է:
Ինձ համար գլխավորն այն է, որ ես գոհ լինեմ իմ խաղից և անեմ առավելագույնը։ Ես չեմ ազդում մարդկանց որոշումների վրա։ Կարիերայիս այս փուլում չեմ կարծում, որ պետք է այլ կերպ վարվեմ»,- «Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում RTBF-ն։