«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին «Ոսկե գնդակը» շնորհելու մասին։
«Ինձ համար սա հպարտության աղբյուր է։ Լեո… Չկան բառեր, որոնք կարող են նկարագրել նրա մեծությունը։ Ինձ համար նա պատմության լավագույն խաղացողն է։
Նրան որպես իմ գործընկեր ունենալը անհավանական է: Նա արժանի է հաղթելու ամեն ինչ, առաջին հերթին իր տեսակի համար: Նա արդեն բացարձակապես ամեն ինչ հաղթել է, ուստի արժանի է այդ ամենին»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Infobae-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին կայացել է ֆրանսիական France Football թերթի անցած մրցաշրջանի արդյունքների մրցանակաբաշխությունը։
























































