«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ ակումբ։
«30 տարի անցկացրել եմ «Ռոմայում»: Ես հարգանք դրսևորեցի բոլորի նկատմամբ և թողեցի իմ մյուս աշխատանքը։ Ես «ոչ» ասացի «Ռեալին» և մյուսներին, քանի որ ցանկանում էի միայն այդ մարզաշապիկը հագնել։ Ինձ դուր չեկավ, թե ինչպես ավարտվեց իմ պատմությունը «Ռոմայի» հետ: Երբ ֆուտբոլում այլևս դու պետք չես, հարգանքը կորչում է։
Ես կցանկանայի վերադառնալ որոշակի դերով։ Կցանկանայի խոսել Մոուրինյուի հետ, նա թիվ մեկ է, ես նրան շատ եմ հարգում։ Ափսոսում եմ, որ նա ինձ չի մարզել իմ կարիերայի ընթացքում։ «Ռոմայում» գիտեն, որ եթե ես անհրաժեշտ լինեմ լուրջ հարցերի համար, ուրախ կլինեմ օգնության ձեռք մեկնել նրանց»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը:
«Ռոմայի» կազմում Տոտտին դարձել է Իտալիայի չեմպիոն (2000/2001 մրցաշրջան), երկու անգամ նվաճել գավաթը (2006/2007, 2007/2008 մրցաշրջան) և երկրի Սուպերգավաթը (2001, 2007)։
























































