Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Աուրելիեն Չուամենին ոտնաթաթի սթրեսային կոտրվածք է ստացել «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Լա լիգայի վերջին խաղի առաջին խաղակեսում (1:2), սակայն այդ մասին չի տեղեկացրել մարզչական շտաբին, քանի որ այդ ժամանակ «Լոս Բլանկոները» պարտվում էին1:0 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է Madrid Universal-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ այս վնասվածքի պատճառով ֆրանսիացի ֆուտբոլիստը բաց կթողնի 6-8 շաբաթ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































