«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի կինը՝ Սառա Գյունդողանը, հերքել է մամուլում նախկինում հայտնված տեղեկությունը, թե ֆուտբոլիստը դժգոհ է իր և իր ընտանիքի նկատմամբ ակումբի վերաբերմունքից։
«Ես իսկապես երջանիկ եմ Բարսելոնայում: Մենք սիրում ենք տեղի մարդկանց, ակումբը և ամեն ինչ: Մի վստահեք օդից դուրս եկած մեծ լուրերին»,- գրել է Գյունդողանի կինը սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Գյունդողանին դուր չի եկել, որ ակումբը չի օգնել իրեն և իր ընտանիքին նոր բնակավայր գտնել, ինչպես նաև լուծել տրանսպորտի հարցը Բարսելոնա տեղափոխվելուց հետո։
Գերմանացի կիսապաշտպանը կատալոնական ակումբ է տեղափոխվել անցած ամառ՝ «Մանչեսթեր Սիթիից»:
























































