Ջուդ Բելինգհեմն ասել է, թե ինչի է ուզում հասնել հինգ տարվա ընթացքում։
-Պատկերացնենք, որ հինգ տարի է անցել։ Որտե՞ղ եք։ Ի՞նչ եք շահել: Ինչի՞ եք հասել Ձեր սպորտում:
-Հուսով եմ՝ հինգ հաղթանակ Չեմպիոնների լիգայում, հաղթանակ Եվրոյում և, հնարավոր է, աշխարհի առաջնությունում: Ես միշտ հնարավորինս լավատես եմ: Իմաստ չեմ տեսնում խաղալ, մտածելով, որ կպարտվենք: Ամեն տարի պետք է մասնակցես յուրաքանչյուր մրցաշարի՝ մտածելով, որ կարող ես հաղթել այն: Հակառակ դեպքում, իմաստը ո՞րն է։
Ուստի, դժվար է հստակ որոշել, թե որ տիտղոսներն եմ ցանկանում նվաճել և քանիսը։ Ես պարզապես նախընտրում եմ շարունակել լավ արդյունքների հասնել ու խաղալ իմ մակարդակով։ Եթե իմ ընտանիքը հինգ տարի անց առողջ և երջանիկ լինի, դա ամենակարևորն է,- Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
























































