«Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը խոսել է մադրիդյան ակումբ տեղափոխվելուց հետո ստացած առաջին տպավորությունների մասին։
– Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ հագաք սպիտակ մարզաշապիկը և մտաք «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ:
— Անհնար է նկարագրել։ Սա իրականություն դարձած երազանք է։ Այս շապիկը այնքան հայտնի է: Երբ այն կրում ես, գործնականում զգում ես, որ սուպերհերոսի հագուստով ես:
Դա արտոնություն է, պատիվ: Դուք պետք է ունենաք որոշակի մակարդակ, որպեսզի այն կրեք շաբաթ առ շաբաթ,- մեջբերում է Բելինգհեմին L’Equipe-ը։
























































