«Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Սկալվինին դարձել է Միլանի «Ինտերի» առաջնահերթ տրանսֆերային նպատակը։
Երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի վերջում ընդգրկվել էր միլանյան թիմի տրանսֆերային ցանկում, սակայն բանակցություններն այդպես էլ արդյունք չտվեցին:
Այդ ժամանակվանից ֆուտբոլիստին հաջողվել է գրավել բազմաթիվ արտասահմանյան գրանդների ուշադրությունը, սակայն «Ինտերը» պատրաստվում է առաջ անցնել այս տրանսֆերային մրցավազքում։ Ինչպես հայտնում է Tuttosport-ը, միլանյան ակումբի ղեկավարությունն արդեն իսկ Սկալվինիին նշել է որպես հաջորդ ամառվա գլխավոր տրանսֆերային նպատակ։
Իտալիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 40 միլիոն եվրո։
























































