Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կարող է շարունակել MLS-ում։
Ըստ իսպանական Fichajes-ի՝ իսպանացի հարձակվողի տրանսֆերին հավակնում է «Լոս Անջելես Գելեքսին»:
Այս մրցաշրջանում Ալվարոն արդեն 11 գոլ է խփել Դիեգո Սիմեոնեի թիմի կազմում։
Նա նաև հաջող է հանդես գալիս Իսպանիայի ազգային հավաքականի կամզում Եվրո 2024-ի ընտրական փուլում:
























































