«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Վեսթ Հեմից» կրած պարտությունը: Արտետայի թիմը 1:3 հաշվով պարտվելով՝ դուրս է մնացել հետագա պայքարից:
«Ես հիասթափված եմ, և պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Մենք բավականաչափ լավը չէինք, բավականաչափ չպայքարեցինք: Երկու օր շարունակ ես փորձում էի խաղացողներին զգուշացնել, թե ինչ է նրանց սպասվում, որքան կարևոր է լինելու խաղը։
Ընդհանուր առմամբ, մենք նույնիսկ մոտ չէինք անհրաժեշտ մակարդակին: Սա ֆուտբոլ է, յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ է։ Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, արդեն մոռացված է. Մենք բավականին ակտիվ չէինք սպառնում դարպասին։ Ես շատ ավելին էի ուզում իմ թիմից։ Շատ բան պետք է բարելավվի:
Այսօրվա խաղից հետո մենք պետք է հասկանանք, թե ինչպես օգտագործել այս պարտությունը «Նյուքասլի» դեմ խաղում հաղթելու համար։ Մենք պետք է զգանք այս ցավը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Անգլիայի առաջնության 10 տուրից հետո «Արսենալը» 24 միավորով երկրորդ տեղում է։ Աղյուսակը գլխավորում է «Տոտենհեմը» (26 միավոր):