Որոշվել են Անգլիայի Լիգայի գավաթի 2023/24 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի զույգերը։ Երեկ կայացան 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները։
Վիճակահանության արդյունքում միմյանց հետ կխաղան երկու հստակ աութսայդերներ՝ «Պորտ Վեյլն» ու «Միդլսբրոն»։ Այս ակումբները միակն են, որոնք չեն ներկայացնում Պրեմիեր լիգան։
«Պորտ Վեյլը» հանդես է գալիս Անգլիայի Առաջին լիգայում (3-րդ ուժեղագույն առաջնությունում), «Միդլսբրոն»՝ Չեմպիոնշիփում (2-րդ)։
Էվերտոն — Ֆուլհեմ
Չելսի — Նյուքասլ
Պորտ Վեյլ — Միդլսբրո
Լիվերպուլ — Վեսթ Հեմ