«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարող է հեռանալ անգլիական թիմից, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 60-ամյա շոտլանդացին կոնֆլիկտ ունի «մրճահարների» մարզական տնօրեն Թիմ Սթեյդենի հետ։
Ամռանը նրանք տարաձայնություններ ունեին ակումբի տրանսֆերային քաղաքականության շուրջ։
Մոյեսի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ 9 տուրից հետո լոնդոնցիները 14 միավորով Պրեմիեր լիգայի 9-րդ տեղում են։