Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը կիսվել է իր հույզերով Թայսոն Ֆյուրիի և Ֆրենսիս Նգանուի մենամարտից հետո։
«Վայրի կռիվ. Թայսոնը նրան չի վիրավորել. Նգանուն գեղեցիկ հարված կատարեց Ֆյուրիի գլխին: Թայսոնը հիանալի տղա է: Նա ունի ամուր կզակ: Եվ, Աստված, որքան ուժեղ է Նգանուն»,- Մաքգրեգորի խոսքերն է մեջբերում Boxing on TNT Sports-ը։
Հիշեցնենք, որՊրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրին հաղթեց խառը մենամարտերի ներկայացուցիչ, կամերունցի Ֆրենսիս Նգանուին։
Ֆյուրին անցկացրել է 35 մենամարտ, որոնցում տարել է 34 հաղթանակ, մեկ մենամարտ ավարտվել է ոչ-ոքի։ Նգանուն UFC-ի 20 մենամարտերում 17 հաղթանակ է տարել։ Այս մենամարտը կամերունցու դեբյուտն էր բռնցքամարտում: