Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունում է Դորտմունդի «Բորուսիային»: Խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 11-ին, Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ու կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
Թիմերը դաշտ դուրս կգան հետևյալ կազմերով.
ՊՍԺ. Նավաս, Կերեր, Մարկինյոս, Կիմպեմբե, Բերնատ, Պարեդես, Գեյե, Դի Մարիա, Սարաբիա, Նեյմար, Կավանի:
«Բորուսիա Դ.». Բյուրկի, Պիշչեկ, Հումելս, Զագադու, Հակիմի, Ջան, Վիտցել, Գերեյրո, Սանչո, Ազար, Հոլանդ:
Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում դորտմունդցիները սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ է տարել: