Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի հերթական տուրում «Ալ-Ֆաթեհը» սեփական հարկի տակ ընդունել է «Աբհային» և 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Տանտերերի կազմում երրորդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը՝ 70-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը: Սելարայանը նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել այս խաղում:
Սելարայանը, որն իր երրորդ գոլն է խփել սաուդյան թիմի կազմում, «Աբհայի» դեմ ամբողջական հանդիպում է անցկացրել:
Այս հաղթանակից հետո «Ալ-Ֆաթեհը» 4-րդն է Պրո լիգայի մրցաշարային աղյուսակում՝ 10 խաղից հետո վաստակած 20 միավորով:
























































