Հայաստանի երիտասարդական հավաքականը 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի խաղում հանդիպեց Շվեյցարիայի ընտրանու հետ։
Հանդիպումը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Հայաստանի հավաքականն առաջին միավորը վաստակեց ընտրական փուլում և 1 միավորով եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի նոյեմբերի 17-ին՝ Շվեյցարիայի ընտրանու հետ արտագնա խաղում։