«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նոր մեքենա է գնել անցյալ սեպտեմբերին իր Rolls Royce-ով վթարի ենթարկվելուց հետո: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստը 250 հազար ֆունտ (288 հազար եվրո) արժողությամբ Mercedes Sprinter է գնել: Ընդգծվում է, որ սեպտեմբերյան վթարից հետո նա նախընտրում էր օգտվել անձնական վարորդի ծառայություններից։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «կարմիր սատանաների» կազմում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է տասը հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։