2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում հինգ նոր մարզաձևեր են ներառվել։
Երկուշաբթի օրը Մումբայում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նիստում ընդունվել է ԱՄՆ օլիմպիական կազմկոմիտեի առաջարկը՝ հինգ նոր մարզաձևեր ներառել օլիմպիական ծրագրում։
Օլիմպիական ծրագիրը պաշտոնապես ներառում է դրոշ-ֆուտբոլ, սքվոշ, լակրոս, բեյսբոլ/սոֆթբոլ և կրիկետ:
2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 14-ից 30-ը Լոս Անջելեսում։
Դրոշ-ֆուտբոլը ոչ կոնտակտային սպորտաձև է: Այն նման է ամերիկյան ֆուտբոլին։ Խաղի հիմնական կանոնները շատ նման են սովորական ամերիկյան ֆուտբոլի կանոններին, սակայն դրոշ-ֆուտբոլում խաղացողին հարվածելու փոխարեն պաշտպանվող թիմը պետք է խլի դրոշը (ժապավենը) մրցակցի խաղացողից։