Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Այսօր մեր ընտրանին Սկոպյեից կտեղափոխվի Ստրումիցա, որտեղ կանցկացնի նախախաղային մարզումը։ Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: