Հոկտեմբերի 13-ին Չեխիայի Չեսկե Բուեյովիցե քաղաքում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի I խմբի Չեխիա – Ուելս հանդիպումը։
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Քրիստինե Գրիգորյանը։
Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։