ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ստիպված կլինի նոր գործակալ գտնել։ Նրա մայրը, որը երկար տարիներ զբաղվել է որդու գործերով, չի ստացել ՖԻՖԱ-ի արտոնագիր և չի կարող ապագայում ներկայացնել նրա շահերը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Մբապեի մայրը ընդգրկված չէ ՖԻՖԱ-ի արտոնագիր ստացած գործակալների ռեեստրում։ Ըստ այդմ՝ նա չի կարողանա բանակցել որդու անունից։
Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: